Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում ընդունեցին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում ընդունեցին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
19.09.2018 | 17:31

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ, որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։


Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների ծրագրի թիմի ղեկավար, տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովայի և թիմի համաղեկավար, մայրուղիների ավագ ինժեներ Ռոդրիգո Արխոնդո Կալաոյի ղեկավարած պատվիրակության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը, ճշգրտվել է առաջիկա օրերին ՀԲ աջակցությամբ կառուցվող ճանապարհների շինհրապարակներ այցելության ժամանակացույցը։


Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նոր ծրագրի հեռանկարներին, որի կոնցեպտը պետք է մշակվի և Համաշխարհային բանկի քննարկմանը ներկայացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ընդգրկելով կենսական նշանակության նոր ճանապարհներ։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը միայն ճանապարհաշինական նախագիծ չէ, այլև մեծ է այս ծրագրի սոցիալական ազդեցության բաղադրիչը, որն օգնում է գյուղական համայնքների բնակիչներին բարձրացնել կենսամակարդակը, հասանելի դարձնել և ամրապնդել համայնքների կապը շուկաների հետ։

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ